Եթե դու ֆիզիկապես չես կարող գնալ ընտրությունների, ապա պետությունը պարտավոր է օգնել քեզ քվեարկել։ Իմացիր, թե ինչպես պահանջել շարժական քվեատուփը և չկորցնել քո ձայնը:
Շարժական քվեատուփով քվեարկելու համար ընտրողը պետք է մինչև հոկտեմբերի 15-ի ժամը 18:00-ն գրավոր կամ հեռախոսով դիմի տեղամասային ընտրական հանձնաժողով։ Ձեր ընտրատեղամասի հեռախոսահամարը կարող եք իմանալ՝ զանգահարելով ԿԸՀ-ի հետադարձ կապի կենտրոն՝ 032 251-00-51։
Գրավոր դիմումում պետք է նշվի ընտրողի անունն ու ազգանունը, անձնական համարը, հասցեն, որտեղ ընտրողը խնդրում է փոխանցել շարժական քվեատուփը: Շարժական քվեատուփերի ցուցակը կազմվում է միասնական և հատուկ ցուցակի հիման վրա, ներառելով այն ընտրողներին, ովքեր՝
***առողջական պատճառներով չեն կարող ներկայանալ ընտրատեղամաս
***գտնվում են կալանքի տակ
***բուժվում են հիվանդանոցում կամ այլ ստացիոնար բուժհաստատությունում, որտեղ ընտրատեղամաս բացված չէ
***գտնվում են վարչական կալանքի տակ։
Սայլակ օգտագործող ընտրողը գրավոր կամ բանավոր պետք է դիմի համապատասխան տարածքային կամ տեղամասային ընտրական հանձնաժողով։
Հարմարեցված/մատչելի ընտրատեղամասերի վերաբերյալ թարմացված տեղեկատվությունը կտեղադրվի ԿԸՀ-ի կայքում («Ընտրական քարտեզ» պաստառում)
Սայլակ օգտագործող ընտրողը պետք է դիմի համապատասխան ընտրատարածքային կամ տեղամասային ընտրական հանձնաժողով ընտրություններից առնվազն 11 օր առաջ։
Ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 26-ին, հետեւաբար այս տարի սայլակով օգտվողները ժամանակ կունենան մինչեւ հոկտեմբերի 15-ը։
Ընտրական վարչությունը հաշմանդամություն ունեցող ընտրողներին կառաջարկի հետևյալ ծառայությունները.
Օրենսգրքի համաձայն՝ ԿԸՀ-ն պետք է ապահովի ընտրատեղամասում այնպիսի տեխնոլոգիայի կիրառումը, որը հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող ընտրողներին ինքնուրույն լրացնել քվեաթերթիկը։