
archеvnebi.com կայքը «Սիրցխվիլիա շարժման» նախաձեռնությունն է։ Նպատակն է ստեղծել ընտրությունների վերաբերյալ տեղեկատվական տարածք և նպաստել 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին քաղաքացիների մասնակցության բարձրացմանը։ Կայքի նպատակային լսարանը Վրաստանի բոլոր քաղաքացիներն են, ովքեր ունեն ընտրելու իրավունք թե ցանկություն նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը: Քարոզարշավի գլխավոր կարգախոսն է՝ «Բոլորը դեպի ընտրությունների»։
Հոկտեմբերի 26-ը Վրաստանի ընտրությունների պատմության մեջ կարևորագույն օրերից է։ Նախորդ ընտրությունների տվյալներով՝ մոտ 250 հազար երիտասարդ չի քվեարկել, իսկ մեկ միլիոն էմիգրանտներից ընտրություններին մասնակցել է միայն 12 հազարը։ Այս խմբերն ունեն ընտրությունների ճակատագիրը որոշելու ներուժ, ուստի մեր հիմնական նպատակային լսարանը հենց երիտասարդներն են (18-35) և էմիգրանտները:
Կայքը միավորում է տեխնիկական տեղեկատվություն Վրաստանում և արտերկրում բնակվող Վրաստանի քաղաքացիների համար, որպեսզի հեշտացնի նրանց մասնակցությունը ընտրություններին. Նաև ծառայում է կամավորների հավաքագրման արշավի գործին՝ ակտիվիզմի նպատակներն ամբողջությամբ իրականացնելու համար: Դիտորդություն ցանկացող քաղաքացիներին’ հարթակն առաջարկում է հատուկ առցանց տրենինգ-մոդուլ, որի միջոցով ցանկացած քաղաքում կամ գյուղում ապրող անձը կարող է հեռակա կարգով անցնել վերապատրաստման գործընթաց և գործել որպես դիտորդ։